Այսօր մեր դպրոցում մեծ տոնակատարություն էր․․․

Վերջապես Արմաշցու համար ևս տոն եղավ, Արմաշի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց մեծն պատմական գործիչ հոգևորական Մաղաքիա Պատրիարքի անվամբ: Հրաշալի միջոցառմանը ի թիվս բազմաթիվ հանրաճանաչ ու անվանի հյուրերի, իրենց ներկայությամբ պատվել էին Կոմանդոսը, երգիչ Մրոն, Պոլսի պատրիարքարանից՝ Թաթուլ Վարդապետ Անուշյանը, Մաղաքիա Օրմանյանի զարմուհի Աստղիկ Խառատյանը. ում ջանքերի շնորհիվ էլ կյանքի կոչվեց այս պատմական իրադարձությունը և այլն: Թաթուլ Վարդապետ Անուշյանը խոստացավ որ յուրաքանչյուր տարի Մաղաքիա Պատրիարքի անվան Արմաշի մրջնակարգ դպրոցի ավարտական դասարանի երկու բարձր առաջադիմություն ունեցող աշակերտ հնարավորություն կունենան այցելեր Մաղաքիա Պատրիարքի ծննդավայր ու տեղում ծանոթանալ նրա անցյալին ու գործունեությանը:

Շախմատի օլիմպիադա…

Արմաշի դպրոցում տեղի ունեցավ շախմատի դպրոցականների մրցաշարի հերթական՝ դպրոցական փուլը, որի հաղթող դարձան և տարածաշրջանային փուլին մասնակցելու իրավունք ստացան Մառլեն Նիկողոսյանը,/7-րդ դասարան/ Շահբանդարյան Արմենը/5-րդ դասարան/,Բարսեղյան Արտակը /4-րդ դասարան/ և Ալեքսանյան Հասմիկը/4-րդ դասարան/։
Շնորհավորենք ու հաղթական ճանապարհ ցանկանանք նրանց ։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ…

Այս տարի Ուսուցչի օրը Արմաշի դպրոցում անցավ անկրկնելի ջերմ ու գեղեցիկ :
Շնորհակալություն բոլոր նրանց , ովքեր այս օրը դարձրեցին անակնկալներով լեցուն,ովքեր այդքան շատ ժպիտներ ու բավականություն պարգևեցին մեր ուսուցիչներին: Շնորհակալ ենք մեր 7-րդ դասարանի աշակերտներին,դասղեկին գեղեցիկ միջոցառման համար:
Ուսուցչի օրը առանձնահատուկ իմաստավորված դարձրեցին մեր թանկագին հյուրերը` վաստակաշատ թոշակառու ուսուցիչները: